ՌԴ-ի, Ուկրաինայի ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը կանցկացվի Բեռլինում
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/1409741812-5005.jpg)
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը Բեռլինում կանցկացվի հոկտեմբերի 21-ին: Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են գազային մի շարք հարցեր, այդ թվում նաև Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հարցը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը: Ավելի վաղ եռակողմ այդ հանդիպման ժամկետը հավանության էր արժանացել Ուկրաինայի էներգետիկայի նախարարության կողմից: