Պորոշենկոն ցանկանում է հանդիպել Պուտինի հետ
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին հայտնել է Բելառուսի առաջնորդի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն Լուկաշենկոյին իրազեկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում պլանավորելու մասին:
Այդ հանդիպումը պետք է տեղի ունենա մոտ ապագայում, որի ժամանակ քննարկվելու են ռուս-ուկրաինական օրակարգի հարցերի ողջ համալիրը՝ ներառյալ Ուկրաինայի հարավ-արևելքի զինված դիմակայության դադարեցումը:
Պորոշենկոն Լուկաշենկոյին խնդրել է Մինսկում այսօր կայացող ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի անդամներին ներկայացնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում կատարվող դեպքերի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը: