Ղրիմի ղեկավար է ընտրվել Սերգեյ Աքսենովը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ղրիմի Հանրապետության ղեկավար է ընտրվել Սերգեյ Աքսենովը, ով տարածաշրջանը կղեկավարի առաջիկա 5 տարում: Նրա թեկնածության օգտին են քվեարկել Ղրիմի խորհրդարանի բոլոր 75 անդամները:
Ղրիմի ղեկավարի պաշտոնին հավակնում էին նաև բնապահպանության ու բնական պաշարների նախարար Գենադի Նարաևն ու Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տերենտևը:
Ղրիմի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության ղեկավարն ընտրվում է 5 տարով և չի կարող տվյալ պաշտոնը զբաղեցնել անընդմեջ երկու անգամից ավելի:
Պատգամավորները նաև քվեարկել են Ղրիմի ղեկավարի ու վարչապետի պաշտոններն Աքսենովի կողմից համատեղելու օգտին: