Զգուշացում բանկի հաճախորդներին. հաքերները ստեղծել են ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը

Այսօր առավոտյան ժամը 2:00-ի մոտակայքում հակերների կողմից ստեղծվել է ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը, որը ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը:

Հաճախորդը վերոնշյալ կեղծ կայքի հղումները ստանում է էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով:
Կեղծ կայքում մուտքագրելով Ձեր username-ը ևգաղտնաբառը՝ դուք դրանք ինքնակամ կտրամադրեք «չարագործներին»:

Ի՞նչ անել պաշտպանվելու համար:
1. ACBA-Online համակարգի էջը անցնել միայն Բանկի օֆիցիալ կայքից` www.acba.am
2. Կամ եթ եհստակ գիտեք հասցեն, հավաքել այն ձեռքով (https://online.acba.am)
3. Կայքում Ձեր օգտագործողի անուն գաղտնաբառ/OTP մտնելուց առաջ համոզվել, որ կայքում տեղադրված է իրական և գործող անվտանգության հավաստագիր (VeriSign Class 3 Extended Validation SSL SGC CA):
4. Ճիշտ հավաստագրի դեպքում հասցեի տողը պետք է լինի կանաչ և հասցեի դիմաց գրված լինի «ACBA-CREDIT AGRICOLE BANK [AM]»
5. Կայքի հասցեն պետք է սկսվի “https://” ոչթե “http://” ` այսինքն օգտագործվի միայն պաշտպանված https պրոտոկոլը:
6. Ուշադիր ծանոթացեք կայքում տեղադրված «Անվտանգության ուղեցույցին»

Նշված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում ոչ մի դեպքում մի մուտքագրեք Ձեր գաղտնաբառերը և անմիջապես դիմեք բանկ:

Բանկի ինֆորմացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ իրավիճակը շտկելու և կեղծիքի հեղինակներին բացահայտելու համար համար:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով
+374 10 31 88 88
+374 10 31 88 78

Տեսանյութեր

Լրահոս