Բաժիններ՝

ԱՄՆ-ում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու առաջին մահաբեր դեպքը

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսով վարակված տղամարդը մահացել է Դալլասի հիվանդանոցում: Թոմաս Էրիկ Դունականի մահվան մասին հայտնել են Թեքսաս նահանգի առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

42-ամյա տղամարդուն Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով հոսպիտալացրել էին սեպտեմբերի 28-ին: Լիբերիա այցելելուց օրեր անց տղամարդը դիմել էր բժիշկների օգնությանը: Դունկանը Լիբերիայի քաղաքացի է և ԱՄՆ էր ժամանել որպես հյուր՝ իր քրոջը տեսակցելու համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 3879 մարդու, իսկ վարակվածների թիվը՝ 8033 մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս