Իսրայելից սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը նվազել է գրեթե մեկ միլիարդ դոլարով
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Իսրայելից սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը նվազել է գրեթե մեկ միլիարդ դոլարով: Այս մասին հայտնել է Իսրայելի ՊՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ 2012 թվականին Իսրայելից զենքի արտահանման ծավալը կազմել է 7.47 միլիարդ դոլար, մինչդեռ 2013 թվականին այն նվազել է մինչև 6.54 միլիարդ դոլարի:
Իսրայելի ՊՆ-ն այդ անկումը բացատրել է ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ռազմական բյուջեների կրճատմամբ, ինչպես նաև Աֆղանստանից կոալիցիոն զորքերի դուրս բերումով:
2011 թվականին Իսրայելից սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանումը կազմել է 5.8 միլիարդ դոլար: 2005-2009 թվականներին ռազմական տեխնիկայի արտահանման ծավալն անդադար աճել է՝ 3.5 միլիարդ դոլարից հասնելով մինչև 7.4 միլիարդ դոլարի:
SIPRI-ի տվյալներով՝ Իսրայելի սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանման խոշորագույն արտահանողների թվում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ գերազանցելով Ուկրաինային ու Իսպանիային, սակայն զիջելով Իտալիային: