Թուրքիայի հայկական դպրոցները կառավարությունից ստացել են ռեկորդային օժանդակություն

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունն օգնության կարգով ազգային փոքրամասնությունների դպրոցներին հատկացրել է 9.907.500 լիրա (1 դոլարը հավասար է 2.2 լիրա), ինչը ռեկորդային ցուցանիշ է Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում:

Այդ աջակցությունից 7.843.000 լիրան հատկացվել է Թուրքիայի հայկական դպրոցներին, 977.000 լիրան՝ հրեական դպրոցներին, 87.500 լիրան՝ հունական դպրոցներին:

Ընդհանուր առմամբ, այդ օգնությունը հատկացվել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների 18 դպրոցի, որոնցից 16-ը հայկական են, իսկ մյուս երկուսը՝ հունական ու հրեական:

Տեսանյութեր

Լրահոս