Ուկրաինայի օրենսդրությունը չափազանց արագ տեմպերով է համապատասխանեցվում եվրոպական օրենսդրությանը. Տուրչինով
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իշխանություններն անում են ամեն հնարավոր բան՝ նախապատրաստելու համար երեք տարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի մամլո ծառայությանը:
Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինան ու նրա ժողովուրդը պատրաստ են եվրաինտեգրման ճանապարհին կանգնած բոլոր մարտահրավերներին: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի օրենսդրությունը չափազանց արագ տեմպերով է համապատասխանեցվում եվրոպական օրենսդրությանը:
Տուրչինովն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն իրենց համար «ճանապարհային քարտեզ» է, որն իշխանությունները կյանքի են կոչում, որպեսզի ապահովեն երեք տարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Տուրչինովը վստահություն է հայտնել, որ դրանց կանցկացվեն ժողովրդավարական ճանապարհով ու թափանցիկ՝ ապահովելու համար Ուկրաինայում լեգիտիմ Գերագույն ռադայի ընտրումը: