«Եթե ճիշտ էր դեպի Ռուսաստան գնալը մինչև ուկրաինական իրադարձությունները, ուրեմն՝ չի կարելի «քցել» նրան այսօր». Սոս Գիմիշյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, նշեց, թե հնարավոր է համապատասխան փաստաթուղթը ոչ թե հոկտեմբերի 10-ին, այլ մինչև տարեվերջ:   Նրա դիտարկմամբ՝ ԵՏՄ-ին ադամակցելու մեջ կա և՛ դրականը, և՛ բացասականը. «Ըստ ճաշակի կարող է և՛ լավ լինել, և՛ վատ: Կարծում եմ՝ կա դրականը, և եթե քաղաքական էլիտան մեր երկիրը կարողանա այդ դրականի վրա լուրջ ուշադրություն դարձնել և փորձի առավելագույնս օգտագործել, ապա հնարավոր է բարելավում»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե եռյակի ուժերը կարծես թե դեմ չեն ԵՏՄ-ին ադամակցելուն, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Այդ «կարծես թե դեմ չեն»-ը լավ ասացիք: Ես էլ կուզեի հստակ իմանալ, օրինակ, եռյակը-քառյակն ինչպե՞ս է վերաբերվում այս հարցին: Հստակ պատասխան չկա: Ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ պետք է հստակ պատասխանի այս հարցին»:

Ս.Գիմիշյանի խոսքով՝ այս քաղքաական ուժերը ձգտում են իշխանության, բայց հստակ պատասխանա չեն տալիս:

Լրագրողներից մեկի նկատառմանը, թե Ռուսաստանն այսօր տնտեսապես վտագավոր շեմում է և «մեկն էլ պետք է, որ իրեն դոնոր երկիր լինի», այս փուլում որքանո՞վ է ճիշտ շարունակել գործընթացը, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Եթե ճիշտ էր դեպի Ռուսաստան գնալը մինչև ուկրաինական իրադարձությունները, ուրեմն՝ չի կարելի «քցել» նրան: Եթե այն ժամանակ ձեռնտու էր այդ երկրի հետ համագործակցելը, հիմա, երբ քո գործընկերը կամ ապագա գործընկեր պետությունը ընկնում է մի քիչ դժվարությունների առջև՝ քցել, փախչել չի կարելի: Ես չեմ ասում հավատարիմ լինել, ես ասում եմ ընկերություն անել: Եթե իմ ընկերը ծանր վիճակում հայտնվի, ես նրան պետք է չլքեմ, հակառակը՝ պետք է կողքին կանգնեմ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս