Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ֆրանսիացի քաղաքապետի ղարաբաղյան այցին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուրիեի ղարաբաղյան այցին:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ ֆրանսիացի քաղաքապետի կողմից Շուշի այցելելն «ապօրինի» է, քանի որ «իրականացվել է առանց որևէ փաստաթղթի լրացման»:

Գաջիևի խոսքերով՝ այդ այցը «հակասում» է նաև Ֆրանսիայի օրենսդրությանը և այդ երկրի միջնորդական առաքելությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031