Բաժիններ՝

ՌԴ Պետդումայում առաջարկել են չեղյալ հայտարարել ՆԱՏՕ-ի զորքերի տարանցման մասին պայմանագիրը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայում առաջարկել են չեղյալ հայտարարել Ռուսաստանի Դաշնությունում ՆԱՏՕ-ի ուժերի կարգավիճակի մասին դաշնային օրենքը՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների խստացման:

Նման առաջարկով հանդես է եկել Պետդումայի՝ պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ, ծովակալ Վլադիմիր Կոմեդովը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ էր վաուց չեղյալ հայտարարել այդ օրենքը. «Դժբախտաբար այն դեռ գործում է՝ չնայած այն պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը խստացնում է Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ»:

Խոսքը գնում է 2007 թվականի հունիսի 7-ին ստորագրված դաշնային օրենքի մասին, որով ՆԱՏՕ-ն կարող է իր ուժերի ու միջոցների տեղափոխում իրականացնել Ռուսաստանի տարածքում՝ ներառյալ ցամաքային ու օդային ճանապարհներով ծանր սպառազինության մարտական ավիացայի տեղաշարժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս