Բաժիններ՝

Գերմանիայի հյուսիսում միմյանց են բախվել քրդերն ու մուսուլմանները

Գերմանական Speigel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի հյուսիսում գտնվող երկու քաղաքներում՝ Համբուրգում ու Ցելլեում, բախումներ են առաջացել քրդերի ու մուսուլմանների միջև:

Բախման մասնակիցները զինված են եղել մահակներով ու դանակներով: Բախման հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ: Բախման ժամանակ ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր ու շշեր, ինչի պատճառով ոստիկանական հավելյալ ուժեր են բերվել մոտակա քաղաքներից և կառուցվել են ամրակետեր:

Ընդգծվում է, որ Ցելլեում ապրում է քրդական մեծաթիվ համայնք, որի ակտիվիստները միջազգային հանրությունից պահանջել են ակտիվացնել Սիրիիայում «Իսլամական պետության» դեմ պայքարը: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել սիրիական Քոբանի քաղաքի պաշտպաններին, որոնք ծանր մարտեր են մղում «Իսլամական պետության» զինյալների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031