Բաժիններ՝

Աֆրիկյան 5 երկիր նոյեմբերին պատերազմ կսկսի «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման դեմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արևմտաաֆրիկյան 5 երկիր երեկ հայտարարել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմական միջոցներ ձեռնարկելու պլանի մասին: Խոսքը գնում է Կամերունի, Նիգերի, Նիգերիայի, Չադի ու Բենինի մասին:

Նրանք պայմանավորվել են հատկացնել  համատեղ արձագանքման հավելյալ ստորաբաժանումներ և հիմնել իսլամականների դեմ պայքարի միասնական հրամանատարական կենտրոն: Պատճառն այն է, որ իսլամականների ծավալած գործունեությունը դուրս է եկել Նիգերիայի սահմաններից:

Աֆրիկյան այդ երկրները պայմանավորվել են ահաբեկչական խմբավորման դեմ իրենց զորքերն իրենց իսկ սահմաններում ծավալել մինչև նոյեմբերի 1-ը, իսկ բազմազգ ուժերի հրամանատարական կենտրոնը՝ նոյեմբերի 20-ին: 2014 թվականի մայիսին ՄԱԿ ԱԽ-ը «Բոկո Հարամն» ընդգրկել էր ահաբեկչական կազմակերպությունների թվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս