Ինչու է աշխատանքից ազատվել ՃՈ պետը. նրան կփոխարինի Արտակ Հարությունյանը
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրը: Մեզ հետ զրույցում Ա. Ահարոնյանն ասաց, որ Արսեն Գալստյանին փոխարինելու է Արտակ Հարությունյանը:
Մեր հարցին՝ ո՞րն է եղել Արսեն Գալստյանի պաշտոնանակության պատճառը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանության պետի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, գրանցվել է կադրերի ռեզերվում: Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում: Խնդրում ենք դիտել բարեփոխումների շրջանակում»: