Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի գիտնականներին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակին են արժանացել ճապոնացի գիտնականներ Իսամու Ակասակիին, Հիրոշի Ամանոյին ու Սյուձի Նակամուրային: Այս մասին նշված է Նոբելյան հանձնաժողովի Twitter-յան էջում:
Գիտնականները ստեղծել են էժանագին երկնագույն լուսադիոդային լամպեր (երկնագույն LED հայտնի լամպերը): Նոբելյան կոմիտեի՝ ֆիզիկայի գծով նախագահ Փեր Դելսինգը հայտարարել է, որ բազմաթիվ խոշոր ընկերություններ են ցանկացել հնարել երկնագույն լուսադիոդներ, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել:
Ավանդույթի համաձայն՝ 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, Ստոկհոլմում տեղի կունենա պաշտոնական մրցանակաբաշխությունը: Մրցանակները կհանձնի Շվեդիայի թագավորը: Այս տարի դրամական պարգևատրման չափը կազմում է 1 միլիոն դոլար: