 
                        «Իսլամական պետությունը» ահաբեկչություններ է պլանավորել Թուրքիայում. թուրքական հետախուզություն
 
                                    Թուրքական Kanal7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական հետախուզությանը հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» արմատական խմբավորումը պլանավորել է ահաբեկչություններ իրականացնել երկրի տարածքում:
«Իսլամական պետության» զինյալները ահաբեկչություններ իրականացնելու պլանավորմանը ձեռնամուխ է եղել այն բանից հետո, ինչ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 2-ին զինված ուժերին թույլատրեց Իրաքի ու Սիրիայի ռազմական գործողություններին:
Քվեարկությանը մասնակցել էր 396 պատգամավոր, որոնցից 298-ը կողմ էր քվեարկել անդրսահմանային գործողությունների անցկացմանը, իսկ 98-ը՝ դեմ: Թուրքիան 2010 թվականի հոկտեմբերի 10-ին «Իսլամական պետությունը» ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        