Բաժիններ՝

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի ընդլայնումը չի հակասում ՆԱՏՕ-ՌԴ հիմնարար ակտին. Սթոլթենբերգ

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարատուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի ընդլայնումը չի հակասում ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտին, և որ դա համապատասխանում է միջազգային պարտավորություններին:

Սթոլթենբեգն ընդգծել է, որ դաշինքը պետք է ուժեղ լինի ռազմական տեսանկյունից. «ՆԱՏՕ-ն պետք է մնա ուժեղ, մենք պետք է միասին մեր գործընկերների հետ միասին պահպանենք կայունություն, մեզ անհրաժեշտ է անխզելի կապ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև, ինչը հնարավորություն կտա ստեղծել լավ հիմք Ռուսաստանի հետ ավելի կառուցողական ու համագործակցային հարաբերությունների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս