Բաժիններ՝

ԵՄ-ը դատապարտել է Գռոզնիում կատարված ահաբեկչությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դատապարտել է Գռոզնիում կատարված ահաբեկչությունը և ցավակցել է տուժածների ընտանիքներին: Այս մասին նշված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի տարածած հայտարարությունում.

«Մենք դատապարտում ենք Գռոզինում Քաղաքի օրվա տոնման ժամանակ մահապարտ-ահաբեկչի կատարած հարձակումը: Արդարացում չի կարող լինել անմեղ մարդկանց վրա հարձակում գործելը:

ԵՄ-ը ցավակցում է զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն ու քաղաքացիներին: Մենք ցանկանում ենք, որ բոլոր տուժածները կազդուրվեն շուտափույթ»:

ԵՄ-ն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարը բխում է բոլորի շահերից: Հոկտեմբերի 5-ին Գռոզնիում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 5 և տուժել էր 12 ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս