Բաժիններ՝

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի համար գազամատակարարման վերսկսումը. Նովակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի համար գազամատակարարումների վերսկսումը, որպեսզի նա կարողանա հաջողությամբ հաղթահարել ձմեռը:

Այս մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նա Ուկրաինայում գազի շուրջ ստեղծված իրավիճակը որակել է որպես բարդ՝ ընդգծելով, որ Եվրահանձնաժողովը կիսում է իրենց այդ մտահոգությունը:

Նովակը հիշեցրել է, որ գրեթե եռամսյա ընդմիջումից հետո՝ սեպտեմբերի 26-ին, Բեռլինում տեղի է ունեցել Ռուսաստան-ԵՄ-Ուկրաինա եռակողմ խորհրդակցությունների հերթական փուլ, որի ժամանակ քննարկվել է «ձմեռային պլանը»՝ նախատեսված մինչև մարտի վերջի համար:

Նովակի խոսքերով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինան չի կարող, առանց ռուսական գազի, հաջողությամբ հաղթահարել աշնանային-ձմեռային ժամանակաշրջանը: Ռուսաստանն Ուկրաինայի գազամատակարարումը կտրել է հունիսի 16-ին՝ կապված նրա միլիարդավոր դոլարների պարտքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս