Փանջիկիձեն կոնկրետություն է ակնկալում ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարից
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն մեծապես կարևորել է այն, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը դաշինքի հարևան երկրների հանդեպ նույնպես տրամադրված է բարեկամաբար, ինչպես որ իր նախորդն էր.
«Ինձ համար շատ կարևոր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այն հայտարարությունը, որում նա ասում է, որ «Արևելյան գործընկերության» երկրները կարող են հույսեր կապել ՆԱՏՕ-ի հետ, և որ նրանք կլինեն պաշտպանված»:
Փանջիկիձեն ողջունել է Յենս Սթոլթենբերգի այդ հայտարությունը՝ հիշեցնելով, որ Վրաստանը նույնպես ընդգրկված է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրում, «Մենք դեռ հանդիպելու հնարավորություն չենք ունեցել:
Հուսով եմ, որ այդ հնարավորությունը մեզ մոտ ի հայտ կգա շատ շուտով, և մենք կստանանք մեծ կոնկրետություն ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարից»: