Բաժիններ՝

Պորոշենկոն Մերկելին շնորհակալություն է հայտնել հումանիտար օգնության համար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել հումանիտար օգնության համար:

Պորոշենկոյի խոսքերով՝ 112 բեռնատարից բաղկացած հումանիտար ավտոշարասյունն արդեն իսկ հատել է ուկրաինական սահմանն ու ուղևորվում է դեպի Կիև: Այդ օգնությունը նախատեսված է Դոնբասում տուժածների համար: Բացի այդ, Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը:

Պորոշենկոն անհրաժեշտ է համարել ԵԱՀԿ-ի դիտարկմամբ ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողության վերականգնումը ու տեխնիկական հուսալի ապահովումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս