Բաժիններ՝

ԵՄ-ը հերքել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում ԱՄՆ-ի կողմից ճնշման ենթարկվելու մասին Բայդենի պնդումը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ապագա ղեկավար Ֆեդերիկա Մողերինին Եվրախորհրդարանում կազմակերված լսումների ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջոն Բայդենի այն հայտարարությունը, թե ԵՄ-ը չի ցանկացել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, և որ այդ քայլին գնացել է միայն ԱՄՆ-ի ու անձամբ նրա նախագահ Բարաք Օբամայի ճնշումների ներքո, որով և ԱՄՆ-ը ԵՄ-ին դրել է անհարմար դրության մեջ:

Մողերինին հայտարարել է, որ իր համար զարմանալի է Բայդենի կողմից նման հայտարարություն անելը, քանի որ ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցում միայն երկխոսել է ԱՄՆ-ի հետ, ինչպես և տվյալ հարցում նույնպիսի դիրքորոշում ունեցող մյուս երկրների (Ճապոնիա, Կանադա) հետ:

Մողերինին ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԵՄ-ի որոշումը հենված է եվրոպական միասնության վրա, և որ ԱՄՆ-ի կողմից ճնշում գործադրելու մասին խոսք չի կարող լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս