Բաժիններ՝

ՀՀ և ԼՂՀ-ի մաքսակետը պետք է ֆորմալ առումով գոյություն ունենա. Մոդեստ Կոլերով

«Ըստ ԵՄ Ասոցացման համաձայնագրի՝ ասոցիացումը տարածվում էր միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա: Սա՝ առաջին: Երկրորդ՝ ցանկացած մարդու համար, որ երբևէ Հայաստանից մեկնել է Ղարաբաղ, հայտնի է, որ սահմանը կա արդեն հիմա և կա վաղուց: Եվ այնտեղ` սահմանին, նստած են սահմանապահներ, և եթե այնտեղ հանկարծ նստի մաքսավոր, որն ուղղակի իր մոտ նշումներ կանի, որ ևս մեկ մեքենա անցավ, ապա դրանով սահմանը ոչ կհայտնվի, ոչ էլ կանհետանա»,- «168 Ժամի»-ի թղթակցին ասել է Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով օրերս հրապարակված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի տեքստը, որից հստակ երևում է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային սահման է գործելու:

Ըստ նրա՝ մաքսակետը պետք է ֆորմալ առումով գոյություն ունենա, և Հայաստանի լիակատար իրավասության ներքո է` այդ մաքսակետի գոյությունը դարձնել ֆորմալ. «Եվ հիմա էլ Մոսկվայում մենք տեսնում ենք Ղարաբաղի հայտնի արտադրանքներ, որոնց վրա որպես ծագման երկիր` նշված է Հայաստանը: Վերջ: Չկա վեճի առարկա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս