Մենք բացարձակապես վստահում ենք միմյանց. Լուկաշենկոն՝ իր և Իլհամ Ալիևի մասին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է.

«Եթե բնութագրենք մեր հարաբերությունները, ապա կարելի է դա անել մեկ կամ երկու բառով. աստված տա, որ յուրքանչյուրն ունենա այդպիսի հարաբերություններ: Մենք անձնական հիանալի հարաբերությունների մեջ ենք Ադրբեջանի նախագահի հետ, որոնք ավելին են, քան պարզապես ընկերական հարաբերությունները:

Մենք բացարձակապես վստահում ենք միմյանց. ես՝ նրան, նա՝ ինձ: Եվ ահա անձնական այդ հարաբերությունները տեղափոխվել են միջպետական մակարդակ: Մեր հեռանկաները շատ մեծ են: Ադրբեջանի հետ ունենք 300 և անգամ 500 միլիոն դոլարի շրջանառություն, ինչի մասին ամոթալի է խոսելը: Դրա համար էլ մենք պետք է ամեն կերպ ընդլայնենք ապրանքաշրջանառությունը»:

Տեսանյութեր

Լրահոս