Թուրքիան հյուրընկալած զբոսաշրջիկների թվով վեցերորդն է աշխարհում
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտում սկսել են ներդրումներ անել 1982 թվականից, ինչը մեծացվել է 2000-ական թվականներին: Եթե 2000 թվականին Թուրքիան հյուրընկալած զբոսաշրջիկների թվով աշխարհում զբաղեցնում էր 20-րդ տեղը, ապա ներկայումս առաջադիմել է 14 հորիզոնականով և զբաղեցրել է 6-րդ տեղը:
1990-ականներին տարեկան Թուրքիա էր ժամանում 4.4 միլիոն զբոսաշրջիկ, 2000-ական թվականներին այդ ցուցանիշը հասել է 10 միլիոնի, իսկ 2010 թվականին՝ 30 միլիոնի: Այդ ցուցանիշով Թուրքիան վեցերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:
Պլանավորված է մինչև 2020 թվականը տեղ զբաղեցնել լավագույն հնգյակում: Բացի այդ, պլանավորված է, որ 2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) Թուրքիա կժամանի 50 միլիոն զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջությունից ստացվող եկամուտը կկազմի 50 միլիարդ դոլար: