Սուրիկ Խաչատրյան խոստացել է աջակցել գործարարներին

Հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Կապան համայնքի գործարարների հետ: Քննարկվեցին Կապանում գործարար միջավայրի բարելավման, գործարարության ընդլայնման և զարգացման, աշխատատեղերի ստեղծման հարցերը,ապրանքների իրացման ու արտահանման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մարզպետ Խաչատրյանը խոսել է Կապան քաղաքի, նրա բնակչության զբաղվածության ու կենսամակարդակի ապահովման առանձնահատկությունների մասին: Նա համայնքի գործարարներին ներկայացրլ է կառավարության այն ծրագրերը, որոնք հարկային առավելություններ ու արտոնություններ են տալիս գյուղական և սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվողներին և հայտնել է իր հաստատակամ աջակցությունը նման գործունեություն իրականացնողներին:

Ս. Խաչատրյանը նշել է, որ համայնքի գյուղերը ծերանում են, բայց ունեն բավականին հնարավորություններ ու պոտենցյալ և «ճիշտ տնտեսական ռազմավարությունը մեզ հնարավորություն կտա կրկին զարգացնել և ամրապնդել սահմանամերձ գյուղերը: Սյունիքը միշտ եղել է հայոց արևելաց կողմաց անառիկ լեռնաշխարհը և բոլորիս խնդիրն է շենացնել այն»:

Տեսանյութեր

Լրահոս