Բաժիններ՝

Կատալոնիայում այնուամենայնիվ վճռել են նոյեմբերի 9-ին անցկացնել անկախության հանրաքվե

Իսպանական El Pais թերթի փոխանցմամբ՝ Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասն ու անակախության հանրաքվեին աջակցող խորհրդարանական չորս խմբերի ներկայացուցիչները որոշում են ընդունել անկախության մասին հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 9-ին՝ չնայած Իսպանիայի Սահմանադրական դատարանի (ՍԴ) ընդունած որոշմանը:

Բացի այդ, որոշվել է Իսպանիայի ՍԴ-ից պահանջել չեղյալ հայտարարել նոյեմբերի 9-ին հանրաքվեի ու հրացումների մասին օրենքի ուժը կասեցնելու վերաբերյալ ընդունած որոշումը: Այս մասին հայտարարել է Կատալոնիայի ինքնավարության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսեկ Օմսը:

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ Իսպանիայի Սահմանադրության համաձայն, պետական ինքնիշխանությունը պատկանում է ողջ ազգին, ինչի համար էլ առանձին նահանգի բնակիչները չեն կարող վճռել ողջ երկրի ամբողջականության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս