Ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը զայրացած է պատգամավորներ Արմեն Ռուստամյանի և Ռուբեն Հակոբյանի վրա

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե իր որդին մեղադրվում է նաև առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով հոգեմետ նյութ պահելու համար. ընդ որում, նախաքննական մարմինը հոգեմետ նյութ է համարել դեղամիջոցը, որը, ամբաստանյալի մոր խոսքով, նախատեսված է եղել շան համար:

«Մենք զայրացած ենք և զարմացած ենք, որ մի քանի ամիս առաջ, երբ եկել էին Եվրախորհրդից, այստեղ հարցուփորձ էին անում՝ արդյոք մենք քաղաքական բանտրակյալներ ունե՞նք Հայաստանում, Արմեն Ռուստամյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի պառլամենտի համաժողովի ներկայացուցիչը նրան հարց տվեց Հայաստանում քաղբանտարկյալների մասին: Նա հայտարարեց, որ այդպիսի բան չկա Հայաստանում: Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց քաղբանտարկյալների ցուցակ չեն տվել, բայց միաժանակ նշել է, որ Հայաստանում կան քաղաքական գործով հետապնդվողներ: Ի՞նչ է նշանակում: Հետապնդումը կա, իսկ գործող անձինք չկա՞ն, քաղաքական բանտարկյալներ չկա՞ն: Իսկ հիմա, երբ պետք է իրենց դիվիդենտեր հավաքել, նրանք հայտարարում են, որ այո, Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ»,- ասաց Լաուրա Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս