Բաժիններ՝

ԵԱՀԿ-ի առաքելության համար նախատեսված անօդաչու թռչող սարքերը բերվել են Ուկրաինա

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինա են հասցվել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք նախատեսված են ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի առաքելության մամլո քարտուղար Մայքլ Բոցյուրկիվը:

Նրա խոսքերով՝ ԱԹՍ-երը բերվել են Ավստրիայից, դրանց կսկսեն օգտագործել մի քանի շաբաթ անց, ստույգ գրաֆիկ դեռ չկա: Ներկա դրությամբ՝ ընթանում է ԱԹՍ-երի մաքսային ձևակերպման գործընթացը:

Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն ձգձգում է Ուկրաինային ԱԹՍ-եր հատկացնելու գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս