Բաժիններ՝

Չինաստանում աշխատանքից հեռացրել են 162.000 «անվանական» պաշտոնյայի

Չինական «Ժենմին Ժիբաո» թերթի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի կամպանիայի շրջանակներում աշխատանքից հեռացրել են միայն անվանապես պաշտոն զբաղեցրած 162.000 մարդու:

Պաշտոնանկություններն առնչվել են կենտրոնական կառավարության ապարատին, նահանգների վարչակազմերին, երկրի պետական ձեռնարկություններին, ֆինանսական ու ուսումնական հիմնարկներին:

Տվյալ հարցի շուրջ կենտրոնական կառավարության զեկույցում նշված է, որ նմանատիպ նոր դեպքերի բացահայտումը կպատժվի ոչ միայն պաշտոնաթողությամբ, այլև՝ համապատասխան գերատեսչության բյուջետային ֆինանսավորման կասեցմամբ:

Աշխատանքից հեռացված անձինք գրեթե չեն երևացել իրենց աշխատավայրերում, սակայն դրա հետ մեկտեղ ստացել են աշխատավարձ և օգտվել են ծառայողական ավտոտրանսպորտից: Այժմ ձեռնարկված նոր միջոցների շնորհիվ ծառայողական ավտոմեքենաների թիվը նվազեցվել է 120.000-ով:

2013 թվականին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պատժել է տարբեր մակարդակի ավելի քան 182.000 պաշտոնյայի՝ կապված կոռուպցիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս