Բաժիններ՝

Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է ընդդիմությունը

ТАСС-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայում երեկ անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Քվեաթերթիկների 100 տոկոսանոց հաշվարկի նախնական արդյունքները վկայում են, որ խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 4 տոկոսանոց շեմը հաղթահարում է 8 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Այս մասին հայտնել է Բուլղարիայի ԿԸՀ-ը: Դրանով իսկ Բուլղարիայի 43-դ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն ռեկորդային թվով կուսակցություններ ու դաշինքներ:

Քաղաքագետները հայտարարել են, որ ամենադժվար գործը միայն նոր է սկսվում, և ոչ թե դա եղել է երեկ, քանի որ ընտրությունների արդյունքներով հաղթած ընդդիմադիր «Բուլղարիայի եվրոպական զարգացման համար քաղաքացիներ» կուսակցությունը հարկադրված է լինելու մտնել դաշինքի մեջ:

Կուսակցությունը հավաքել է քվեների 33.5 տոկոսը՝ դրանով իսկ ավելի քան կրկնակի գերազանցելով իր հիմնական մրցակցին՝ «Բուլղարական սոցիալիստական կուսակցություն – Ձախ Բուլղարիա» դաշինքին, որը հավաքել է քվեների 15.1 տոկոսը:

Չնայած նման արդյունքին՝ «Բուլղարիայի եվրոպական զարգացման համար քաղաքացիներ» կուսակցությունը կստանա մոտ 90 պատգամավորական մանդատ, ինչը նրան հնարավորություն չի տա միայնակ ղեկավարել երկիրը, ինչին որ նա ձգտում էր հասնել նախընտրական կամպանիայի ժամանակ: Այժմ նա պետք է ձևավորի դաշինք, գնա խելամիտ զիջումները՝ երկրում իրավիճակը կայունացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս