Բայդենն իր խոսքերի համար ներողություն է խնդրել ԱՄԷ-ից
Էմիրաթյան BAM գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ներողություն է խնդրել ԱՄԷ-ից՝ կապված ոչ վաղ անցյալում արած այն հայտարարության հետ, որ ԱՄԷ-ն աջակցել է Սիրիայում գործող ծայրահեղականներին:
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի գահաժառանգ Մուհամմեդ բեն Զաիդ ալ-Նահայանի հետ և ներողություն խնդրել իր խոսքերի համար. «ԱՄՆ-ը բարձր է գնահատում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում ԱՄԷ-ի պատմական դերը» :
Սրանից առաջ Բայդենը Հարվարդի համալսարանում հայտարարել էր, որ Մերձավոր Արևեքում ԱՄՆ-ի խնդիրներից մեկն այն է, որ տարածաշրջանում նրա դաշնակիցները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, հարյուրավոր միլիոն դոլարներ ու հազարավոր տոննա զենք են ուղարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին՝ տարված լինելով նրան տապալելու գաղափարով:
Բայդենի այս խոսքերից հետո ԱՄԷ-ն պաշտոնական պարզաբանում էր պահանջել ԱՄՆ-ից: