Բաժիններ՝

Հովսեփ Խուրշուդյան. Թարգե՛ք շրջանառության հարկի վերջին փոփոխությունների դեմ այս անլուրջ խոսակցությունները

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թարգե՛ք շրջանառության հարկի վերջին փոփոխությունների դեմ այս անլուրջ խոսակցությունները: Հազիվ այս անմեղսունակ իշխանությունը մի խելքը գլխին փոփոխություն է արել ՓՄՁ-ի օգտին: ՓՄՁ-ի զարգացման գրավականը ցածր հարկերն ու բիզնես մթնոլորտի բարելավվումն է, այլ ոչ թե ստվերում լինելը՝ նույնն է թե շրջանառությունը չփաստաթղթավորելը: Բողոքողների փաստարկները որեւէ քննադատության չեն դիմանում: Այլ բան է, որ առեւտրի ոլորտի ՓՄՁ-ների վրայի շրջանառության հարկը 3,5-ից իջեցրեցին 1%-ի, իսկ արտադրության վրայինը թողեցին 5%: Դե արտադրողները այս չարչի իշխանությունների աչքի փուշն են…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս