Բաժիններ՝

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պետք է պայքարի ողջ աշխարհը. Մերկել

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պետք է պայքարի համայն աշխարհը: Մերկելն այդ մասին հայտարարել է Հանովերում ազգային տոնի՝ Գերմանական միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Մերկելը հայտարարել է, որ ջիհադականները սպառնալիք են ստեղծում նաև Գերմանիայում, ինչի համար էլ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարը պետությունների համար իրենից ներկայացնում է համաշխարհային մասշտաբի մարտահրավեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս