Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան սպառնում է դուրս գալ ՄԻԵԴ-ի կազմից

The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ 2015 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, և եթե դրանց արդյունքներով իշխանության ղեկին մնա Պահպանողական կուսակցությունը, ապա նոր կառավարությունը մտադիր է Մեծ Բրիտանիան դուրս բերել ՄԻԵԴ-ի կազմից:

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգը. «Ընտրություններից հետո Լոնդոնը վերջնագիր կներկայացնի ստրասբուրգյան դատարանին՝ նպատակ հետապնդելով նրա կարգավիճակը նվազեցնել մինչև Մեծ Բրիտանիայի գործերում խորհրդատվական մարմնի:

Դրանով իսկ վերջ կտրվի այն անհեթեթությանը, երբ օտարազգի հանցագործներն ու ահաբեկիչները հնարավորոթյուն ունեն իրենց արտաքսման վերաբերյալ բրիտանական դատարանների կայացրած որոշումները վիճարկել Ստրասբուրգում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս