Ռուսաստանը միջուկային հավասարության է հասել ԱՄՆ-ի հետ
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը 21-րդ դարում միջուկային սպառազինության կրիչների ցուցանիշով առաջին անգամ հավասարվել է ԱՄՆ-ին: Այս մասին են վկայել ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած տվյալները:
Ընդ որում, Ռուսաստանին հաջողվել է միջուկային սպառազինության կրիչների թվով հավասարվել ինչպես Ռազմավարական միջուկային ուժերում, այնպես էլ ծավալաված կրիչների մարտագլխիկների թվով:
Ռուսաստանը միջուկային սպառազինության թվակազմի մասին տվյալներն ԱՄՆ-ին ներկայացրել է Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին ռուս-ամերիկյան պայմանագրի շրջանակներում: Այդ պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականին:
Դրա համաձայն, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է միջուկային մարտական լիցքերի ընդհանուր թիվը նվազեցնեն մինչև 1550 միավորի, որոնցից մարտական ծառայությունում կարող է գտնվել 800-ից ոչ ավելին: