Բաժիններ՝

Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է Մինսկում ստորագրվել հաջորդ շաբաթ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Ռումասը:

Նրա խոսքերով՝ մինչև գագաթաժողովի անցկացումը, հարթված կլինեն բելառուսական կողմին առնչվող հարցերը, և Բելառուսը պատրաստ կլինի ստորագրել պայմանագիրը: Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելու է ԱՊՀ-ի ու Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը: Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու իր մտադրության մասին բարձրաձայնել է 2013 թվականի սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս