Բաժիններ՝

Պուտինը մտադիր չէ միջամտել «Բաշնեֆտի» շուրջ տիրող իրավիճակին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր չէ միջամտել «Բաշնեֆտի» շուրջ տիրող իրավիճակին և որևէ կերպ վերահսկել այն: Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր որոշումներն ընկած կլինեն ոչ թե քրեական, այլ՝ քաղաքացիական-իրավական, արբիտրաժային հարթությունում.

«Սակայն ես չեմ պատրաստվում միջամտել այնտեղ և տալ ինչ-ինչ հրահանգներ: Կրկնում եմ, դա ընդհանրապես չի նշանակում, թե պետությունը միտված է նրան, որպեսզի զանգվածային կերպ սկսի վերանայել սեփականաշնորհման արդյունքները: Այդպիսի բան հաստատ չի լինի»:

«Բաշնեֆտի» ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանք են տվել սեպտեմբերի 16-ին՝ մեղադրելով «փողեր լվանալու» մեջ: Նրան մեղադրում են «Բաշնեֆտ» ընկերությունը սեփականաշնորհելիս օրենք խախտելու մեջ: Եվտուշենկովի «Սիստեմա» ընկերությունը «Բաշնեֆտը» գնել է 2005-2009 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս