Բաժիններ՝

Պուտինը հուսով է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ուկրաինայում կհաստատվի կայունություն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններից հետո այդ երկրում կհաստատվի քաղաքական կայունություն.

«Հուսով եմ, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արժանի ձևով, և վերջապես վրա կհասնի երկար սպասված քաղաքական կայունացումը»:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ուկրաինական օրենքները հնարավորություն կտան բացառել լեզվական, էթնիկ ու կրոնական ցուցիչով ընտրողների հանդեպ խտրականություն կիրառելու հավանականությունը.

«Միայն այդպես կարելի է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, միայն այդպես կարելի է վերադարձնել միասնությունն ու ապահովել տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացում: Մենք մեծ հույսեր ենք կապում դրա հետ և ամեն կերպ նպաստելու ենք դրան»:

Ուկրաինայում Գերագույն ռադայի ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 26-ին: Պատգամավորական մանդատների համար պայքարելու է 3468 մարդ, որոնցից 2087-ն ինքնաառաջադրվածներ են, իսկ 1381-ին առաջադրել են քաղաքական կուսակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս