Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է իր պաշտպանական արդյունաբերության վերջին նվաճումները

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է սեփական արտադրության Falagh հրթիռային սարքն ու Zafar տակտիկական ծանր տրանսպորտային նոր միջոցը: Այդ արարողակարգին ներկա է գտնվել Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեին Դեհգհանը:

Նրա խոսքերով՝ Falagh մոբիլ սարքը նախատեսված է Falagh-1 (240 միլիմետր տրամաչափի) և Falagh-2 (333 միլիմետր տրամաչափի) հրթիռների արձակման համար և հանդիսանում է ցամաքային սպառազինության ամենահզոր տեսակներից մեկը: Դեհգհանն ընդգծել է, որ «երկիր-երկիր» դասի Falagh արձակման սարքն ունակ է ոչնչացնել 10 կիլոմետր հեռավորության վրա ընկած թիրախները:

Մեկնաբանելով Zafar տրանսպորտային ծանր միջոցը՝ Դեհգհանը հայտարարել է, որ դրանով կարող են փոխադրվել բոլոր տիպի արձակման սարքերն ու հրթիռները: Այն ունակ է 24 տոննա բեռ տեղափոխել մինչև 800 կիլոմետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս