Բաժիններ՝

Համաձայնեցվել է ՀԱՊԿ-ի Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման մասին նախագիծը

Российская Газета-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի ընդլայնված երեկվա նիստում համաձայնեցվել է Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման մասին նախագիծը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ-ի Հավաքական ավիացիոն ուժերում կընդգրկվեն զինված ուժերի, ներքին զորքերի, անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների հատուկ ու ռազմա-տրանսպորտային ավիացիայի ավիացիոն միավորումներ:

Նա հավելել է, որ ճշգրտման փուլում են գտնվում յուրաքանչյուր երկրից թռչող սարքերի թիվը, բազավորման վայրն ու անձնակազմի թիվը: Զայնետդինովը հիշեցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այն խոսքերը, որ ՀԱՊԿ-ի ուժերը պատրաստ են մասնակցել ամեն տիպի բարդության խաղաղապահ գործողությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս