Թուրքիան իր 49 պատանդներին վերադարձնելու համար «Իսլամական պետությանը» հանձնել է 180 զինյալի. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան իր 49 պատանդներին հետ վեադարձնելու համար «Իսլամական պետություն» խմբավորմանը հանձնել է նրա 180 ներկայացուցչի, այդ թվում նաև բարձրաստիճան ներկայացուցիչների: Զինյալներին հավաքել են Վանում և ավտոբուսներով տեղափոխել Սիրիա:

Անդրադառնալով Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչների գտնվելու խնդրին՝ թերթը նշում է, որ նրանց մի մասին մինչ այդ ձերբակալել էին երկրում, և բացի այդ, կային նաև Թուրքիայում բուժում ստացող զինյալներ:

Գործընթացը մեկնարկել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի ավիահարվածների սկսվելով: ԱՄՆ-ը չի ցանկացել է, որ Թուրքիան ազատ արձակի երկրում բուժում ստացող, ինչպես նաև ձերբակալված զինյալներին և համապատասխան զգուշացում է արել Թուրքիային:

Սակայան մյուս կողմից «Իսլամական պետություն» խմբավորումը ցանկացել է, որ ազատ արձակվեն Թուրքիայում ձերբակալված իր անդամները և որ հետ վերադառնան Թուրքիայում բուժում ստացող զինյալները: Այդ ամենի հետ կապված՝ մեծացել են Թուրքիայի կառավարության վրա գործադրվող ճնշումները:

Դրանից հետո առաջ է քաշվել մարդկանց «փոխանակելու» բանաձևը: Խմբավորման մոտ պահվող թուրք պատանդների ազատ արձակման հետ ուղիղ կապ չունեն Թուրքիայի ավտանգության ուժերը:

Տեսանյութեր

Լրահոս