Սեպտեմբերին Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է 1119 մարդ. ՄԱԿ
Թուրքական Son Dakika կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել սեպտեմբերին Իրաքում բռնությունների ու ահաբեկչությունների հետևանքով զոհերի ու վիրավորների մասին:
Ընդ որում, դրանում հաշվի առնված չէ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում տիրող իրավիճակը: ՄԱԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերին Իրաքում բռնություններից զոհվել է 1119 և վիրավորվել է 1946 մարդ:
Իրաքի ներկայիս ճգնաժամը, ինչն առաջացել է «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումների պատճառով, խոշորագույնն է՝ սկսած 2011 թվականից, երբ ամերիկյան զորքերը հեռացան Իրաքից:
«Իսլամական պետության» այդ հարձակումների պատճառով Իրաքում սպանվել են հարյուրավոր մարդիկ ու հարկադիր վերաբնակ են դարձել հարյուր հազարավոր մարդիկ: