Բաժիններ՝

ՌԴ-ը պատրաստվում է միջազգային դատարաններ ուղարկել ուկրաինացի փախստականների հազարավոր դիմումները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստվում է միջազգային դատարաններ ուղարկել Ուկրաինայի այն քաղաքացիների հազարավոր դիմումները, որոնք երկրի արևելքի պատերազմի արհավիրքներից փրկվելու համար պատսպարվել են Ռուսաստանի տարածքում:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Դրիմանովը: Նրա խոսքերով՝ Դոնբասի հանցագործությունների մասին քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Ուկրաինայի ավելի քան 62.000 քաղաքացի, որոնք պատսպարվել են Ռուսաստանի տարածքում:

Դրիմանովն ընդգծել է, որ նրանցից ստացվել է ավելի քան 12.000 դիմում Միջազգային քրեական դատարան ու ՄԻԵԴ: Բացի այդ, ՌԴ Հետաքննչական կոմիտեն փաստաթղթեր է պատրաստում Ուկրաինայի արևելքի հատուկ գործողությանը մասնակից ուկրաինացի զորահրամանատարներին կալանավորելու համար:

Դրիմանովը մանրամասնել է, որ դա առնչվում է նաև ուկրաինական կամավոր գումարտակների հրամանատարներին: Դրիմանովի խոսքերով՝ ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուն ձերբակալելը միայն ժամանակի հարց է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս