Ոստիկանությունը դեռ չի ստացել ոսկու շուկայում կատարվածի փաստով քրեական գործ հարուցել պահանջող հաղորդումը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն երեկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դատախազություն, ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առնչությամբ: 168.am-ը ժամեր անց ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց՝ արդյոք ստացե՞լ են հաղորդումը և ի՞նչ ընթացք են տվել: Ի պատասխան ոստիկանությունից հայտնցին, որ դեռ չեն ստացել ՀԿ-ի կողմից ուղարկված հարցումը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն կատարվածը որակում է մարդու հիմնարար իրավունքների՝ ազատ արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտում»,- իր դիմումում նշել էր ՀԿ-ն՝ պահանջելով արարքին պատշաճ որակում տալ և իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, այդ թվում քրեական գործ հարուցել:

 

Տեսանյութեր

Լրահոս