Բաժիններ՝

Բելառուսի արտաքին պարտքը գերազանցել է 13 միլիարդ դոլարը

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը 2014 թվականին իր 2 միլիարդ և 236.2 միլիոն դոլար է հատկացրել իր արտաքին պարտքի մարմանը: Այս մասին հայտարարել է Բելառուսի ֆինանսների նախարարությունը:

Այդ գումարը բաժին է ընկել Ռուսաստանին, Չինաստանին, Վենեսուելային, ԱՄՆ-ին, Գերմանիային, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ): Եվ չնայած դրան՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ Բելառուսի պետական պարտքը 2014 թվականի սկզբից աճել է 790.7 միլիոն դոլարով և կազմել է 13.2 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս