Մենք Կասպիցում չունենք ռազմական ներկայություն. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իրենք տեսել են Կասպյան գագաթաժողովի համատեղ հայտարարությունը, որը չի թույլատրում տվյալ տարածաշրջանում այլ երկրների զինված ուժերի ներկայությունը.

«Մենք Ադրբեջանի հետ պահպանում ենք սերտ համագործակցություն սահմանների անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, ՆԱՏՕ-ի  ու միջազգային խաղաղապահ ուժերի աջակցման շրջանակներում:

Մենք չենք կարծում, որ Կասպյան երկների նախագահների հայտարարությունը փոփոխություններ կմտցնի այդ համագործակցությունում: Մենք Կասպիցում չունենք և չենք էլ պլանավորել ունենալ ռազմական ներկայություն»: Փսակին հաստատել է, որ Ադրբեջանում գտնվում են ամերիկացի ռազմական խորհրդատուներ:

Տեսանյութեր

Լրահոս