Բաժիններ՝

Ամստերդամում բացվել է մանրէների՝ աշխարհում առաջին ինտերակտիվ կենդանաբանական այգին

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ին Ամստերդամում բացվել է մանրէների՝ աշխարհում առաջին ինտերակտիվ կենդանաբանական այգին:

Այն գտնվում է Artis քաղաքային կենդանաբանական այգու հարևանությամբ: Artis-ի տնօրենը որոշել է իր այցելուներին ներկայացնել կենդանի բնության ոչ միայն մակրո, այլև՝ միկրոմակարդակը: Մանրէների կենդանաբանական այգին իրենից հիշեցնում է լաբորատորիա:

Այստեղ կան բազմաթիվ միկրոօրգանիզմներ, որոնք տեսանելի են մեծ էկրաններին միացված մանրադիտակների միջոցով: Իսկ ահա միկրոօրգանիզմների բազմացումը ցուցադրված է հատուկ եռաչափ մանրադիտակով: Պատկերված է նաև Էբոլա վիրուսի հսկա մոդելը:

Բացի այդ, հատուկ սկաները ցույց է տալիս, թե այցելուի մարմնում որքան մանրէներ կան և մարմնի կոնկրետ որ մասում են գտնվում դրանք: Բացի այդ, սիրահար զույգերը կարող են համբուրվել և իմանալ, թե որքան մանրէներ փոխանցեցին միմյանց համբույրի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս