Բաժիններ՝

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Այդ որոշումը սենատորների կողմից ընդունվել է միաձայն. դրա օգտին քվեարկել է նիստին մասնակից բոլոր 140 անձինք:

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ պայմանագրի վավերացումը պատմական իրադարձություն է: Նա սենատորներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել են այս տարվա մայիսի 29-ին: Պլանավորված է, որ Ղազախստանը ԵՏՄ-ի մասին պայմանագիը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս