Բաժիններ՝

Կեղծ ահազանգ. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները, ոստիկանության և շենքի ներքին անվտանգության աշխատակիցներն իրականացրել են տարահանում (մոտ 50 բնակիչ և աշխատակից) և տարածքի սահմանազատում: Փրկարարները և ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊ վարչության կինոլոգները զննել են «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի չորս գրասենյակները. կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ օրվա պատասխանատուն, ՓԾ տնօրենի տեղակալը, ԵՓՎ պետի տեղակալը, ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 4-րդ բաժնի պետը և թիվ 8 ՀՓՋ-ի հրամանատարը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930